Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ–ՌԴ հարաբերություններին՝ նշելով․ «Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ»։
«Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, ես ասել եմ, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, որոնք նախկինում չի ունեցել։ Խոսքը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական այլընտրանքի մասին է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել մի քանի երկրի հետ, «իսկ նախկինում չուներ եւ չէր կարող ունենալ այդպիսի հարաբերություններ»։ «Կարող եմ ասել, որ Ռուսաստանն այդտեղ խնդիր է տեսնում։ Կա մոտեցում, թե կա՛մ պետք է հարաբերությունները էքսկլյուզիվ լինեն, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Leave a Reply