ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, ում պաշտոնից ազատել էր 2025-ի օգոստոսին։
Հուլիսի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և իրավապահ մարմիններին կոչ արեց ստուգել նախկին պաշտոնյայի հաշիվներն ու ունեցվածքը։
«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) նախկին սեփականատերերի հետ կապված արբիտրաժային վեճին՝ Փաշինյանը նշեց, որ պետական ապարատի ներսում գործել է «տրոյական ձի» (խմբ․ նկատի ունենալով Լիպարիտ Դրմեյանին): Ըստ վարչապետի՝ Դրմեյանը տեղեկատվություն է արտահոսել լրատվական ու քաղաքական դաշտ և կազմել կառավարության դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին հակասող գրություններ։
Leave a Reply