Կասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը | Հասարակություն

Written by

in

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ստուգման արդյունքում արձանագրված խախտումներ.

արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,

առաստաղներն ապահով չեն եղել, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և մասնիկների թափվելու վտանգին,

բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

Դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն ու դարակաշարերը չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին և չեն պահվել բարվոք վիճակում։

Հետագա քայլեր. Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *