«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բարեկամության միջազգային օր, Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օր, Վանատու՝ Անկախության օր, Կուբա՝ Հեղափոխության զոհերի հիշատակի օր, Մարոկկո՝ Թագադրման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1896– ծնվել է Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ նշանավոր վիրաբույժ Սեդրակ Շարիմանյանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ։
1992-Հայաստանի վարչապետ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, վարչապետ է դարձել Խոսրով Հարությունյանը։
2010-Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողի ու ինքնասպան եղել։
2014- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները, առանց որևէ որոշում ցույց տալու, Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:
2016-Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել է ՊՊԾ գունդը գրավածներին «ուժի գործադրման» մասին և առաջարկել զենքը վայր դնել ու առանց դիմադրության իշխանություններին հանձնվել:
2018- հայտարարվել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։
2019 –վախճանվել է ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։
ԱՇԽԱՐՀ
762– հիմնադրվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:
1502 –Կոլումբոսն առաջին անգամ հանդիպել է հնդկական մայա ցեղի անդամների հետ:
1729 –հիմնադրվել է Մերիլենդ նահանգի ամենամեծ քաղաքը, որն, ի պատիվ գաղութի լորդ-սեփականատեր Չարլզ Բալթիմորի, անվանվել է Բալթիմոր:
1792 – երգելով Փարիզ է մտել Մարսելի կամավորական գունդը: Սակրավոր սպա Կլոդ Ժոզեֆ Ռուժե դե Լիլի գրած այդ երգը փարիզցիները արդյունքում կոչել են «Մարսելիեզ», որն այժմ Ֆրանսիայի ազգային հիմնն է:
1793 –Կանադայում սկսվել է Յորք քաղաքի ստեղծումը (ներկայում՝ Տորոնտո):
1818– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ և վիպասան Էմիլի Բրոնտեն:
1840 –Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինը արգելել է օգտագործել «Բելոռուսիա» տեղանունը՝ փոխարինելով այն «Հյուսիս-Արևմտյան տարածքի գուբերնիա» անվանումով:
1858 –անգլիացի հետազոտող Ջոն Սպիկը Աֆրիկայում հայտնաբերել է Վիկտորիա լիճը:
1863– ծնվել է ամերիկացի հայտնի գործարար Հենրի Ֆորդը, որը մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ:
1898-ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելլոգը և նրա եղբայր Ուիլլը հայտնագործել են եգիպտացորենի ձողիկները:
1898 –վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանական Կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը:
1900 –Բրիտանիայում արգելվել է մանկական աշխատանքը հանքահորերում:
1937 –ԽՍՀՄ-ում ստեղծվել են «եռյակ» դատարաններ, որոնք իրավունք են ստացել կայացնել մահվան դատավճիռներ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ:
1938– հայտնաբերվել է Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմենը:
1944 –սկսվել է «Բլ յուկոտ» օպերացիան՝ բրիտանական բանակի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
1947– ծնվել է ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի նահանգապետ եղած ժամանակ Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
1948– ծնվել է ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Ռենոն:
1967 –վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «հրանոթների թագավորների» տոհմի վերջին ներկայացուցիչ Ալֆրեդ Կրուպպը:
1972- գործարկվել է Կրասնոյարսկի ՀԷԿ-ը:
1980-Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք:
1980– Վանուատուն անկախացել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:
1984– NBC հեռուստաընկերությամբ սկսվել է «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը:
1992 –ծնվել է իտալացի հանրահայտ շախմատիստ Ֆաբիանո Կարաունան:
2006 –Իսրայելա-լիբանանական պատերազմի ընթացքում Լիբանանում եռահարկ բնակելի շենքի պայթեցնելը հանգեցրել է 28 մարդու մահվան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply