Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել

Written by

in

Գերմանիայում սաստիկ շոգը գրեթե 10 հազար մարդու կյանք է խլել, հայտնում է Գերմանիայի առողջապահության նախարարության կազմում գործող Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI)։ RKI-ի տվյալներով՝ սա 2016 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Ինստիտուտի տվյալներով՝ մահացության գագաթնակետը գրանցվել է հունիսի վերջին, երբ Գերմանիան հայտնվել էր ծայրահեղ շոգի ալիքի ազդեցության տակ։ Այդ օրերին երկրի շատ շրջաններում ցերեկային ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 40 աստիճան, ինչը հանգեցրել էր բնակչության շրջանում մահացության աճի։ RKI-ում նշել են, որ մահվան դեպքերի ամենատարածված պատճառը շոգի ազդեցության և արդեն առկա քրոնիկ հիվանդությունների համադրությունն է։

Նշենք, որ Եվրոպան բախվել է վերջին տարիների ամենաուժեղ շոգի ալիքներից մեկին։ Ամենաշատը տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *