Բախվել են ավտոբուսը և տրոլեյբուսը. բուժօգնության է դիմել 5 անձ

Written by

in

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հանգամանքները պարզվում են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *