Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDS

Written by

in



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը ներառվել է այն 21 երկրների ցանկում, որտեղ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով համատեղ ծրագրի (UNAIDS) գնահատմամբ, 2025 թվականին ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվն ավելի քան 20%-ով գերազանցել է 2010 թվականի մակարդակը,

Այս մասին նշվում է United to End AIDS զեկույցում, որը հրապարակվել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՁԻԱՀ-ի միջազգային համաժողովի շրջանակում։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագիրը (UNAIDS) Հայաստանի համար առանձին աճի ցուցանիշ չի ներկայացրել։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ ցանկում ընդգրկվել են այն երկրները, որոնց համար առկա են 2010 և 2025 թվականների գնահատականներ, և որոնցում յուրաքանչյուր տարի գրանցվել է առնվազն 200 նոր վարակման դեպք։

UNAIDS-ի գնահատմամբ՝ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան շարունակում են մնալ աշխարհի այն երեք տարածաշրջաններից մեկը, որտեղ 2010 թվականից ի վեր ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվը ոչ թե նվազել, այլ աճել է։ Տարածաշրջանում աճը կազմել է 17%։

Հայաստանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ 2025 թվականին երկրի քաղաքացիների շրջանում հայտնաբերվել է 467 նոր ՄԻԱՎ-ի դեպք և գրանցվել 152 ՁԻԱՀ-ի դեպք։ Բացի այդ, 47 ՄԻԱՎ-ի դեպք արձանագրվել է օտարերկրյա քաղաքացիների շրջանում։

Հետևեք մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *