Մենք ԵԱՏՄ-ին վերաբերվում ենք որպես մեր կազմակերպություն. Պապոյան

Written by

in

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի ժամանակ քննարկված հարցերին, երբ անդրադարձ է կատարվել ռուսական կողմի սահմանափակումների վերացմանը։

«ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, պետք է բոլոր երկրները պարտավոր են ապահովվել ծառայությունների ազատ տեղաշարժը։ Եթե դա չի ապահովվում, ապա նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը և ԵԱՏՄ ձևավորման սկզբունքները չեն աշխատում»,-ասել է Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ և երկիր, մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով. «Որովհետև մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի և ԵԱՏՄ-ն աշխատի, գործի, ոչ թե, օրինակ, ՀԱՊԿ-ի…»,-շեշտել է նախարարը։

«Մենք այդ կազմակերպությանը վերաբերում ենք որպես մեր կազմակերպություն, և մենք չենք կարող կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կեցվածք»,-շեշտել է Պապոյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *