Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում | Հասարակություն

Written by

in

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում։

Ինչպես հայտնում է «MediaHub»-ը՝ հղում անելով Դատական դեպարտամենտին, դատարանը բավարարել է Ջ. Հարությունյանի բողոքը՝ ընդդեմ Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման։ Ազատազրկման կատարման պայմանները փոխվել են, և ՊԲ նախկին հրամանատարն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ջալալ Հարությունյանը կալանքի պատիժը կրելու էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։

 2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացրել։ Փետրվարի 6-ի նիստում հանրային մեղադրողը պահանջել էր նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, իսկ տուժող կողմը՝ 8 տարվա։

 Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով («Զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»):  Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատավճիռը, որով ՊԲ նախկին հրամանատարը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *