Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ Օմանի առաջարկը

Written by

in

Իրանը մերժել է Օմանի առաջարկը՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ համատեղ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ այն լիարժեքորեն չի փարատում Թեհրանի մտահոգությունները:

Փոխարենը՝ Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը ներկայացրել է սեփական առաջարկը, որը նեղուցի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն է տալիս իրենց։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկզբում՝ փետրվարի վերջին, Իրանը փակել էր աշխարհի նավթի ու հեղուկ բնական գազի արտահանման կարևորագույն այս ուղին, ինչը համաշխարհային մատակարարման լուրջ խնդիրներ էր առաջացրել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *