Անգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններում

Written by

in



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անգլիայի տարածքի մոտ կեսում պաշտոնապես երաշտ է հայտարարվել՝ տեղումների խիստ պակասի և երկարատև բարձր ջերմաստիճանների պատճառով, գրում է Reuters-ը։



Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ երաշտային կարգավիճակ է սահմանվել Անգլիայի յոթ տարածաշրջաններում։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Արևելյան Անգլիայում, Լոնդոնում, Թեմզայի հովտում, Հեմփշիրում, Ուայթ կղզում, Դևոնում, Քորնուոլում, Ուեսեքսում և Արևմտյան Միդլենդսում։


Երաշտի հայտարարումը համընկել է Մեծ Բրիտանիայում տարվա չորրորդ շոգի ալիքի հետ։ Երկրի հարավային և հարավարևելյան հատվածներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 30–35 աստիճան։


Հուլիսին Անգլիայում գրանցվել է տվյալ ժամանակահատվածի համար սպասվող տեղումների ընդամենը շուրջ 7%-ը, իսկ երկրի հարավային շրջաններում՝ մոտ 1%-ը։ Որոշ տարածքներում անձրև չի տեղացել շուրջ 50 օր։

Տեղումների պակասի և շոգ եղանակի հետևանքով նվազել են գետերի ու ջրամբարների մակարդակները։ Շրջակա միջավայրի գործակալության գնահատմամբ՝ Անգլիայի գետերի շուրջ 78%-ում ջրի հոսքը սովորականից ցածր է, իսկ մի շարք ջրամբարներում ջրի պաշարները հասել են բացառիկ ցածր մակարդակի։


Ջրամատակարարող ընկերությունները երկրի մի շարք շրջաններում արդեն սահմանել են այգիների խողովակներով ջրելու և ջրի ոչ առաջնային օգտագործման ժամանակավոր արգելքներ։ Սահմանափակումները վերաբերում են մոտ 23 միլիոն մարդու։


Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խնայողաբար օգտագործել ջուրը։ Մասնագետները զգուշացնում են, որ չոր եղանակը մեծացնում է գյուղատնտեսական կորուստների, անտառային հրդեհների և ջրային էկոհամակարգերի վնասման վտանգը։

Հետևեք մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *