ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի հիմնական նպատակը մեկն էր՝ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հստակ ընդգծել, որ երկու խարդախ և սուտ մատնություն իրականացրած իրանցի գործարարների գործողությունները չեն կարող և չպետք է որևէ կերպ ստվերեն հայ-իրանական դարավոր բարեկամությունը։
Յուրաքանչյուր երկրում, ցավոք, կարող են հանդիպել անբարեխիղճ և խարդախ մարդիկ։ Սակայն անթույլատրելի է, երբ նման անձանց պատճառով վտանգավոր են երկու բարեկամ ժողովուրդների միջև ձևավորված տնտեսական, մշակութային և մարդկային ամուր կապերը։
Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ իր գործունեությամբ նպաստել է հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես կարևորելով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու բարեկամության խորացումը։
Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, որի շրջանակներում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նամակը փոխանցեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Խալիլ Շիրղոլամիին՝ վստահ լինելով, որ հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն կամ խարդախություն»։
դիտվել է 165 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Leave a Reply