Կինը հայտնել է, որ ամուսինը առավոտյան խողովակով հարվածել է իրեն, իսկ երեկոյան կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել | Հայաստան

Written by

in

 

Հուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը։ 

Արարատի մարզի բնակիչ 32-ամյա կինը ոստիկանությունում հայտնել է, որ հուլիսի 15-ին իր ամուսինը անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Մադինա բնակավայրի սարատեղիում պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ նույն օրը՝ վերը նշված դեպքից հետո, ժամը 23։30-ի սահմաններում, ամուսինը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսնուն հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *