ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ | Քաղաքականություն

Written by

in

ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot հակահրթիռների արտադրության լիցենզիա կտրամադրի, հայտարարել է Դոնալդ Թրամփը Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

«Մենք ձեզ Patriot-ի արտադրության լիցենզիա կտանք: Դա բավականին հիանալի է: Այսպիսով, դուք չեք կարողանա բողոքել, որ մենք դրանք բավարար քանակով չենք տրամադրում»,–ասել է Թրամփը։

Ըստ նրա՝ պաշտպանական ոլորտի ուկրաինացի մասնագետները կարող են կարճ ժամկետներում սովորել Patriot համակարգերի համար հակաօդային և հակահրթիռային պաշտպանության հրթիռներ պատրաստել։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *