Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ

Written by

in





ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ զինամթերքի, այդ թվում՝ ՀՕՊ հրթիռների պակասը Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից հրաժարվելու պատճառներից մեկն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal թերթին։

«Մենք շատ ավելի շատ զինամթերք ունենք, քան որևէ մեկն աշխարհում, և շատ ավելի շատ, քան մեզ պահանջվում է», – հայտարարել է նախագահը հրատարակությանը՝ մեկնաբանելով նման տեղեկատվությունը։

Նշենք, որ հուլիսի 25-ին The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողության ակտիվացումը՝ Մերձավոր Արևելքում Patriot համալիրների և ՀՕՊ այլ համակարգերի զինամթերքի համար հակահրթիռների ամերիկյան զինանոցների հետագա սպառումից խուսափելու համար։

Հուլիսի 24-ին կայացած խորհրդակցության ընթացքում ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը զգուշացրել է, որ հրամանատարությունը կարող է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Իրանի դեմ, բայց այդ դեպքում հակահրթիռների պաշարները կհայտնվեն վտանգավոր ցածր մակարդակի վրա։




դիտվել է 104 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը


Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *