Սևանի ափին` վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին | Հասարակություն

Written by

in

Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է 31-ամյա երիտասարդի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնում ահազանգը ստացվել է ժամը 10:30-ի սահմաններում։ Հանգստյան գոտու բացօթյա տարածքում գտնվող վրանում հայտնաբերված անձը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ.-ն է։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts