ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում (ՔՏՀԱՏՄ) հուլիսի 24-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
Նիստին մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ինչպես նաև կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկումների առանցքում են եղել պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքների որակի, տեխնիկական հսկողության և ժամկետների պահպանման հարցերը։
Օրակարգային մյուս առանցքային թեմաները վերաբերել են․
-
Տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզավորման գործընթացին և ոլորտի վերահսկողությանը,
-
Խոշոր արտադրական ու հասարակական օբյեկտների, ինչպես նաև ավտոգազալիցքավորման և բենզալցակայանների ընթացիկ ստուգումների արդյունքներին։
Ամփոփելով նիստը՝ Գարեգին Խաչատրյանը կարևորել է վերահսկողության մակարդակի հետևողական բարձրացումը և ստորաբաժանումների ղեկավարներին տվել մի շարք կոնկրետ հանձնարարականներ։
Leave a Reply