Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանը» հրաժարվելու է պատգամավորական պարգևավճարներից։
«Ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, ինչպես նաև պարգևավճարից։ Մեր ամբողջ խմբակցությունը չի ստանալու պարգևավճար, որովհետև այնպես չէ, որ ժողովրդի համար այնպիսի մեծ բան է արվել, որ Ազգային ժողովը մի հատ էլ պարգևավճար ստանա։ Եթե չեմ սխալվում, այն կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»,- ասել է նա։
Leave a Reply