Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան

Written by

in

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդների նախընտական շրջանում արած այն հայտարարություններին, թե պատրաստ են 1 դրամով վարչապետ աշխատել:

«Ձևիստները փաստորեն 1 դրամով միայն վարչապետ էին պատրաստ աշխատել, իսկ պատգամավոր՝ ոչ։

Իսկ 1 դրամով վարչապետ աշխատելու դեպքում ինչքան էին ուտելու՝ կռահեք ինքներդ։

1 դրամով աշխատելու թեզը նախընտրական փուչիկ էր, որն ընտրություններից հետո, ինչպես և սպասվում էր, պետք է պայթեր։

Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով»,- գրել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *