Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. Վարդեւանյան

Written by

in



Քաղաքական


Թե որոշ իրավապահ մարմինների, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններում հստակ միտում կար, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ներկայացված չլինի Ազգային ժողովում։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը:

«Ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը, մինչև օգոստոսի 2-ն ի՞նչ պետք է իրականացնեն. կազմակերպչական, խմբակցության կազմավորման բնույթի և նախապատրաստական աշխատանքներ: Դա իրենից ենթադրում է կոնկրետ ԱԺ-ի առաջին նստաշրջանի նիստերի իրականացում: Հիմա իրենք ի՞նչ են ասում, ո՞նց են փորձում մեկնաբանել:

Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գան։ Այս աբսուրդը բացառելու համար Սահմանադրական դատարանը, դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին, 16.19 որոշմամբ ուղիղ արձանագրել էր՝ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում, իր ազատությունը չի կարող սահմանափակվել, մեկ բացառություն կա՝ Ազգային ժողովի համաձայնությամբ, ինչպես քանիցս տեսել եք:

Հիմա ԿԸՀ-ն, Դատախազությունը, վստահ եմ՝ հետագայում, մի քանի ժամ անց քննչական մարմինը, պետք է փորձեն ՍԴ-ի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարել, բայց կանխավարկածը ո՞րն է: ԿԸՀ-ն անկախ Սահմանադրական մարմին է, որը պետք է երևի կաշկանդված լինի ոչ թե Դատախազության ցանկություններից, այլ ՍԴ-ի որոշումից, բայց իրավիճակն այլ է»։

Վարդեւանյանը նշեց` այն ինչ կատարվում է իրավունքից դուրս է։

 






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *