Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք | Հասարակություն

Written by

in

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։

 ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *