Սոչի մեկնող ուղևորատար ինքնաթիռին վայրէջքի պահին կայծակը հարվածել է – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Սոչի մեկնող ուղևորատար ինքնաթիռին վայրէջքի պահին կայծակը հարվածել է

Սոչիում վայրէջքի մոտեցման ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռին։

Չնայած միջադեպին, անձնակազմը բարեհաջող վայրէջք է կատարել, սակայն հետագա զննման ընթացքում օդանավի քթամասում վնասվածքներ են հայտնաբերվել, հայտնում է SHOT-ը։

Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Տյումենից և իջնում էր՝ Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելու համար։ Մոտ 400 մետր բարձրության վրա անձնակազմը վառ բռնկում է նկատել և ուժեղ շառաչ լսել, ինչից հետո շարունակել է վայրէջքի մոտեցումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *