Այսօր 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Written by

in

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։ Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 522 տեխնիկական սարքավորումներ։ Հայտնել են ԿԸՀ-ից:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *