Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ալինա Պոլյակովայի և կենտրոնի փոխնախագահ Քրիստոֆեր Ուոքերի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին, առկա առաջնահերթություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, ինչպես նաև փորձագիտական երկխոսության խթանմանն ու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։
Leave a Reply