Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը« Արմենպրեսս»-ի հետ զրույցում նշել է, որ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը նախնական տեղեկություններով ջուրն է։
Նա նշել է, որ նախնական եզրահանգումը տվել են Բյուրեղավանի պոլիկլինիկայից, սակայն այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները տեղում են՝Բյուրեղավան, Նուռնուս և Արզնի բնակավայրերում նմուշառումներ կատարելու համար։
Մերի Կարապետյանի տեղեկացմամբ՝այս պահին 12 տուժած կա Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերից, որոնք ստացիոնար բուժում են ստանում Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում։ Հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ կան։
Ի դեպ, նախորդ անգամ աղիքային վարակի դեպքերի պատճառը կրկին ջուրն էր, չնայած որ «Վիոլա ջուր» ընկերությունը հերքել էր տեղեկատվությունը։
Leave a Reply