«Այդ միասնության շնորհիվ ժողովուրդները կարողացել են հաղթել մարդկության պատմության ամենածանր պատերազմում»,- ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպանը՝ Ժողովրդական միասնության օրվա տոնակատարության ժամանակ, որն անցկացվել է ռուսական 102-րդ ռազմաբազայում։
Դիվանագետը նշել է, որ այսօր Ռուսաստանի համար Ժողովրդական միասնության օրը առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերում՝ աշխարհում աննախադեպ խառնաշփոթի և տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Ինչպես հայտնում է @ArmeniaSputnik–ի թղթակիցը, տոնի առթիվ Գյումրիում գտնվող ռազմաբազայում տեղի է ունեցել հանդիսավոր շարային ստուգատես։ Դրանից հետո մի շարք զինծառայողների պարգևատրել են Արիության շքանշանով, «Արիության համար» մեդալներով և պատվոգրերով, ինչպես նաև շնորհել նոր զինվորական կոչումներ։
Leave a Reply