Թրամփը հայտարարել է 2026 թվականի վերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության դադարեցման մասին

Written by

in

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի Fox & Friends հաղորդման եթերում հայտարարել է, որ Վաշինգտոնը 2026 թվականի ավարտից հետո կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի ֆինանսավորման տրամադրումը։ Ըստ նրա՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մի քանի ամիս առաջ։

«Մենք պայմանավորվել ենք, որ այս տարվա վերջին կդադարենք վճարել Իսրայելին։ Միաժամանակ մենք կօգնենք նրան, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն այս որոշումը բացատրել է նրանով, որ Իսրայելն այլևս նման ֆինանսական աջակցության կարիք չունի։ Նա հայտարարել է նաև, որ Դեմոկրատական կուսակցության և ձախ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ Իսրայելին տրամադրվող ամերիկյան օգնությունն օգտագործում են հանրապետականներին քննադատելու համար։

Միաժամանակ առայժմ պարզ չէ, թե կոնկրետ որ միջոցների մասին է խոսել Թրամփը։ Փոխըմբռնման գործող հուշագիրը նախատեսում է Իսրայելին ԱՄՆ-ի կողմից տարեկան 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրում, սակայն դրա գործողության ժամկետը լրանում է 2028 թվականին։ Վաշինգտոնն ու Երուսաղեմն արդեն քննարկում են այդ ժամկետից հետո ամերիկյան աջակցության ապագան։

Մայիսին Նեթանյահուն CBS-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ակնկալում է տասը տարվա ընթացքում վերացնել Իսրայելի կախվածությունը ԱՄՆ-ի ռազմական օգնությունից։ Հունիսին ամերիկացի կոնգրեսականին ուղղված նամակում նա նշել էր, որ ժամանակն է, որ Իսրայելն օգնություն ստացողի կարգավիճակից անցնի Վաշինգտոնի հետ գործընկերության։

Թրամփի հայտարարությունները հնչել են 2023 թվականին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ հանրային աջակցության նվազման ֆոնին։ Այն հատկապես զգալիորեն նվազել է Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շրջանում։ Քվինիպիակի համալսարանի՝ հունիսին անցկացրած հարցման տվյալներով՝ ամերիկացի ընտրողների 48%-ը և դեմոկրատների 66%-ը կարծում էին, որ ԱՄՆ-ն Իսրայելին չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում։

դիտվել է 6 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *