Պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել, նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը․ Անի Կարապետյան

Written by

in

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱԺ պատվավոր թոշակառու պարոն Աղվանը իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանել։

Հիշեցնեմ՝ ժամանակին նույն բառապաշարն էր օգտագործում նաև Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների հասցեին։ Ամենայն հավանականությամբ, հենց այնտեղից էլ «կրթվել» է՝ յուրացնելով նույն քաղաքական խոսույթի մշակույթը։

Ի դեպ, պարոն Աղվան, ակնհայտորեն չափազանց եք գերագնահատում ձեր կարևորությունը։ Բայց դե, դա, երևի, արդեն ծերունական առանձնահատկություն է։

Իսկ դուք ընդամենը «Հայաստան դաշինքից»-ից «Ուժեղ Հայաստան» վազվզող, մեծամիտ թոշակառու քաղաքական գործիչ եք, որը փաստարկներով պատասխանելու փոխարեն իրեն քննադատողներին «ոջիլ» է անվանում ու ծերունական մարազմատիկ բաներ խոսում։ Ձեր խոսքը վաղուց արդեն քաղաքական միտք չի արտահայտում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *