Հոկտեմբերի 28-ին Գյումրիում վերաբացվել է Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը։ Վերաբացված մասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, Բանկի հաճախորդներ, գործընկերներ և մարզի գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Խորհրդանշական ժապավենը կտրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը և «Կումայրի» մասնաճյուղի կառավարիչ Էդգար Թումասյանը։
Հրանտ Հակոբյանը նշել է. «Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը և մարզերի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը Բանկի համար կարևոր ուղղություններ են։ Գյումրին և Շիրակը միշտ կարևոր տեղ են զբաղեցրել Կոնվերս Բանկի ռազմավարության մեջ։ «Կումայրի» մասնաճյուղի վերաբացումն ունի կոնկրետ նպատակ՝ աջակցել մարզի բիզնեսի զարգացմանը, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և ֆինանսավորումն ավելի հասանելի դարձնել։ Մենք հավատում ենք գյումրեցիների և շիրակցիների ներուժին և ցանկանում ենք լինել նրանց երկարաժամկետ գործընկերն ու ֆինանսական խորհրդատուն»։
Մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ Կոնվերս Բանկը գործարկել է հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։ Դրանք մշակվել են՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքները, ինչպես նաև մարզի բիզնեսի առանձնահատկություններն ու ակնկալիքները։
Կոնվերս Բանկի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանը նշել է. «Մենք մտադիր ենք ընդլայնել մեր գործունեությունը Շիրակի մարզում՝ առաջարկելով ավելի որակյալ ծառայություններ և շահավետ պայմաններ։ Մասնաճյուղի վերակառուցումն ու վերաբացումը այդ ուղղությամբ արված քայլերից մեկն է։ Մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ առաջարկում ենք հատուկ պայմաններ Բանկի ամենապահանջված պրոդուկտների, այդ թվում՝ հիփոթեքային, ավտո և էներգաարդյունավետ վարկավորման համար»։
Բանկը նաև առաջարկում է մասամբ կամ ամբողջությամբ փոխհատուցել այլ բանկերից հիփոթեքային վարկի տեղափոխման ծախսերը։ Հատուկ առաջարկներ են նախատեսված նաև ուսանողների և նոր ժամկետային ավանդ ներդնողների համար։
Շիրակի մարզի բիզնեսների համար Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» հատուկ առաջարկը։ Այն նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են նոր ֆինանսավորում ստանալ բիզնեսի զարգացման և ընդլայնման համար կամ վերաֆինանսավորել այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկային պարտավորությունները։ Հասանելի են նաև բանկային մի շարք ծառայությունների արտոնյալ պայմաններ և անհատական ֆինանսական խորհրդատվություն։
Կոնվերս Բանկի կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի խոսքով՝ «Shirak Restart»-ը մշակվել է՝ հաշվի առնելով տեղի բիզնեսի իրական կարիքներն ու ֆինանսավորման առանձնահատկությունները։
Նա նշել է. ««Shirak Restart»-ը հնարավորություն է տալիս ինչպես ընդլայնել գործող բիզնեսը, այնպես էլ վերաֆինանսավորել այլ բանկերում գործող վարկերը՝ հատուկ պայմաններով։ Առաջարկի կարևոր առավելություններից է տոկոսադրույքի՝ երեք տարի անփոփոխ մնալը, ինչը բիզնեսին հնարավորություն է տալիս երկարաժամկետ պլանավորել դրամական հոսքերը։ Նախատեսված է նաև գրավի իրացվելի արժեքի մինչև 100 տոկոսի չափով ֆինանսավորման հնարավորություն»։
Հատուկ առաջարկները հասանելի են Կոնվերս Բանկի «Կումայրի» և «Գյումրի» մասնաճյուղերում և կգործեն մինչև տարեվերջ։
Այլ մանրամասներ՝ 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Leave a Reply