Արփինե Սարգսյանը նշել է, որ պետություն-մասնավոր գործընկերության այս առաջին ծրագիրը կարեւոր քայլ է պետական ծառայությունների արդիականացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ:
Նա վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացմամբ ՀՀ քաղաքացիները միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից սպասարկման գրասենյակներում կստանան բարձրորակ ծառայություններ եւ կունենան անվտանգ փաստաթղթեր։
IN Groupe-ի ֆինանսական տնօրեն Դունիա Էլ-Հասնաուն ընդգծել է, որ ընկերությունը շարունակելու է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ծրագրի հաջող իրականացումն ու քաղաքացիներին բարձրորակ ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով։
Քննարկվել է նաեւ Հայաստանի սահմանային անցակետերում սահմանահատման ավտոմատացված e-gate համակարգերի ներդրման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ներդնել համապատասխան համակարգերը, որոնք կապահովեն սահմանահատման առավել արագ, հարմարավետ եւ անվտանգ գործընթաց։
Անդրադարձ է կատարվել նաեւ ծրագրի շրջանակում տվյալների ժամանակակից կենտրոնի ստեղծմանը, որը էական նշանակություն կունենա կենսաչափական համակարգի անվտանգ ու անխափան գործունեության ապահովման համար։
Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի անկախ փորձագիտական ընկերության կողմից կազմված հաշվետվությունը։
Փաստաթղթով հավաստվում է, որ կողմերը պատշաճ կերպով կատարել են ստանձնած ներդրումային պարտավորությունները եւ պատրաստ են ծրագրի գործառնական փուլի մեկնարկին։
Սկսվում է կենսաչափական նոր համակարգի ներդրման գործառնական փուլը
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը IN Groupe եւ «ՀայՓաս» ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է կենսաչափական նոր համակարգի ներդրումը:
Leave a Reply