Բելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումը

Written by

in



Բելառուսի կառավարությունն արգելել է Լատվիայից որոշ ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ ձկան պահածոների։ Այս մասին հայտնել է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը։

«Նման որոշում է ընդունվել՝ կապված Բելառուսի հետ հարաբերություններում լատվիական կողմի ոչ կառուցողական մոտեցումների և ոչ բարեկամական հռետորաբանության պահպանման հետ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հավելել են, որ սահմանափակումը տարածվում է լատվիական ծագում ունեցող ապրանքների լայն շրջանակի վրա, այդ թվում՝ ձկան պահածոների և արդյունաբերական տարբեր արտադրատեսակների։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *