Քննարկվում են հայ-իտալական ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Written by

in

Քննարկվում են հայ-իտալական ֆինանսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Անդրեա Պեդուտոյի և Իտալիայի զարգացման բանկի՝ «Cassa Depositi e Prestiti» (CDP)՝ ԵՄ-ից դուրս գտնվող տարածաշրջանների՝ Արևմտյան Բալկանների և Արևելյան հարևանության գծով ստորաբաժանման ղեկավար Լուչիա Բոնելլիի հետ։

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համագործակցության դիվերսիֆիկացման և Եվրոպական միության տարածքում գործող նոր գործընկերների ու կառույցների հետ կապերի խորացման շրջանակներում առանձնահատուկ կարևորվել է եվրոպական առաջատար ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ իտալական զարգացման կազմակերպությունների հետ հետագա գործունեության ընդլայնումը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերջիններիս մասնակցությամբ ՀՀ-ում կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ներդրումային համագործակցության ընդլայնման հեռանկարին: Մասնավորապես, քննարկվել են Իտալիայի զարգացման բանկի և Իտալիայի կլիմայական հիմնադրամի միջոցներից խառը ֆինանսավորման գործիքների կիրառման համադրմամբ արտոնյալ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի համատեղ բյուջետային աջակցության եռամյա ծրագրի հետագա փուլերին իտալական կողմի հնարավոր մասնակցությանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *