Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Written by

in





Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-ին, 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևանում հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։




դիտվել է 121 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *