Կայացավ Գյումրի համայնքի ավագանու «Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի» մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստը վարում էր Գյումրի համայնքի ավագանու > խմբակցության քարտուղար՝ «Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի» մշտական գործող հանձնաժողովի նախագահ՝ Լուսինե Անանյանը։
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին օրակարգային կարևոր հարցեր, ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ծավալելով բովանդակային և կառուցողական քննարկում։
Հանձնաժողովի հետևողական աշխատանքն ուղղված է համայնքի ֆինանսատնտեսական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, առկա խնդիրների լուծմանն ու Գյումրու զարգացմանը միտված նախաձեռնությունների առաջմղմանը։
Leave a Reply