ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են

Written by

in






ՀՀ Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել․

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին համակարգային կերպով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, որոնք նախ փորձել են պաշտպանության նախարարի և պաշտպանության նախարարության պաշտոնական էջերի մեկնաբանությունների բաժիններում իբր հանրային կարծիք ձևավորել կամ ազդել դրա ձևավորման վրա, ապա նաև արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրում սոցիալական ցանցի տարբեր խմբերում:

Համակարգված այս գործողության հեղինակները, սակայն, բախվել են իրենց համար դառը իրականության (տե՛ս լուսանկարները)։

Ի դեպ, կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու. ձեր ականջները երևում են:


Հետևեք
 մեզ՝ այստեղ






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *