Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Շանհայում ընթացող Rolex Shanghai Masters-ում, պայքարը սկսելով երկրորդ շրջանից, պարտության է մատնել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին ու դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Այստեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինաուրը։
Խաչանովը վերջին շրջանում դուրս էր եկել US Open-ի կիսաեզրափակիչ և զգալիորեն բարելավել դիրքը համաշխարհային դասակարգման աղյուսակում։
Leave a Reply