Forbes-ն անդրադարձել է հայ գործարար Բորիս Սահակյանին – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Forbes-ի «Executive Spotlight» շարքը ներկայացրել է հայ գործարար, Arara Tour-ի հիմնադիր, Prodigi, Digital Caramel, Smartic և Dispatchional ընկերությունների համահիմնադիր Բորիս Սահակյանին։ «Ինչպես է Բորիս Սահակյանը բիզնեսը զարգացնում սահմաններից դուրս» հոդվածը ներկայացնում է նրա ձեռնարկատիրական ուղին և միջազգային ընդլայնման մոտեցումները։

Կրթությամբ կենսաֆիզիկոս Սահակյանը բիզնեսում կիրառում է համակարգային մտածողություն՝ հասկանալու պատճառահետևանքային կապերը, գնահատելու որոշումների ազդեցությունն ու կառուցելու տարբեր շուկաներում աշխատող մոդելներ։ Առանցքային թեմաներից է Arara Tour-ի պատասխանատու զբոսաշրջության մոտեցումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ համագործակցությամբ տեղական մատակարարների, ընտանեկան հյուրանոցների և ռեստորանների։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *