Radio France International-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին և նշել, որ արդեն ավելի քան երկու տարի Հայաստան-Ադրբեջան սահմանային կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
«2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է առաջին երկկողմ պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, որը վավերացվել է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում:
Եվ ես ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործնականում ինչ-որ առումով նաև դե-յուրե հաստատված է խաղաղություն»,- ասել է Փաշինյանը:
Leave a Reply