Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա

Written by

in





Ամերիկյան «United Airlines» ավիաընկերության՝ Վաշինգտոնից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրա տագնապի ազդանշան է փոխանցել և շրջվել դեպի Կանադա։ Այս մասին հայտնում է «Flightradar24» ծառայությունը։

«Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է արձակել և փոխել ընթացքը՝ ուղղություն վերցնելով դեպի Սենթ Ջոնս», — ասված է ծառայության հաղորդագրության մեջ։

Օդանավը Վաշինգտոնից մեկնել էր կիրակի օրը՝ տեղական ժամանակով 20:47-ին (երևանյան ժամանակով երկուշաբթի՝ 04:47-ին)։ Սակայն ավելի ուշ, Ատլանտյան օվկիանոսի երկնքով անցնելիս, այն փոխանցել է «ընդհանուր արտակարգ իրավիճակի» համար նախատեսված «Squawk 7700» ազդանշանը։ Օդանավը շրջադարձ է կատարել և այժմ շարժվում է դեպի Կանադայի «Սենթ Ջոնս» միջազգային օդանավակայան։

«7700»-ը պատասխանիչի ունիվերսալ կոդ է, որը օդաչուները սահմանում են բորտում ընդհանուր արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում։ Ընդ որում, այն պարտադիր չէ, որ անմիջականորեն կապված լինի աղետի վտանգի հետ։




դիտվել է 147 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *