Գևորգ Տերտերյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ ահազանգելով, որ այն աղետ է բերելու և պետք է անհապաղ կանգնեցվի։ Նա ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների փոփոխությունների քրոնիկոնը 2018-ից 2026 թվականների ընթացքում։ Հեղինակը նշում է, որ 2018-ին, վարչապետ դառնալուց հետո, Փաշինյանը Ջերմուկում ակտիվիստների հետ հանդիպմանը հայտարարում էր, թե իր օրոք նման նախագիծ չէր սկսվի, իսկ հետագա տարիներին (2018-2020 թթ․) խոսում էր բնապահպանական ռիսկերի, իրավական հիմքերի բացակայության ու ռիսկերի կառավարելիության մասին։ Վերջնարդյունքում, ըստ Տերտերյանի, 2026 թվականին Փաշինյանը կանաչ լույս է վառում հանքի շահագործման համար՝ անտեսելով ժողովրդին և Հայաստանի շահերը։
Կից տեսանյութում Գևորգ Տերտերյանը ներկայացնում է հետևյալ մտքերը․
«2000 թվականին Ռումինիայում և Հունգարիայում 1000 խորանարդ ցիանիդի ջրեր դուրս եկան ուղղակի պահման վայրերից և լցվեցին գետերը։ Դրա հետևանքով տեղի ունեցավ էկոլոգիական շատ մեծ ողբերգություն։ Գետերում բոլոր ձկները ուղղակի տեղում վերացան։ Գետի ջուրը դարձավ ոչ պիտանի օգտագործման համար։ Ջուրն արդեն պիտանի չէր խմելու համար, իսկ բնակչության մեջ արդեն բազմաթիվ հիվանդություններ ընկան և տարածվեցին։
1998 թվականին Կիրգիզիայում տեղի ունեցավ մեկ այլ էկոլոգիական ողբերգություն։ Եվ կրկին ցիանիդի պարունակությամբ այդ ջրերը, թափոնները դուրս եկան իրենց պահման վայրերից, պատահաբար շրջվեցին և գնացին դեպի մոտակա ամբողջ ջրերը՝ աղտոտելով նաև շրջակա միջավայրը։ Կարող եմ ասել, որ մինչ օրս Կիրգիզիայում այդ շրջակա միջավայրից, որը որ կարող է նաև հասնել հարյուրավոր կիլոմետրեր, հարյուրավոր կիլոմետրերով աղտոտվեցին նաև բնակավայրեր։
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում նմանատիպ աղետներ են գրանցվել, ինչի հետևանքով փակվել են ոչ միայն այդ մայնինգները, այդ հանքերը, այլև շրջակա միջավայրը հայտարարվել է ոչ պիտանի բնակության համար։
Հիմա եu ուզում եմ հասկանալ՝ մեր Ամուլսարը եթե անցնի շահագործման, ինչպես նաև այս մեր ոչ բարով վարչապետն է գովազդում, որը մի քանի տարի առաջ արդեն մի քանի վիդեոյի մեջ կարելի է տեսնել, թե ոնց է ինքը դեմ արտահայտվում (ես դա արդեն նայել եմ), հիմա որ դա գովազդում է, նա ի՞նչ է անում։ Վերջնականապես ուզում է վերջացնի Հայաստանի բնակչությանը, վերջացնի, այսպես բնաջնջի։
Եթե ջրերը անցնեն ստորգետնյա գետեր, աղտոտեն և տանեն Սևան, Սևանից՝ Արարատյան դաշտավայր,ապա բնակչությունը ամբողջովին կհիվանդանա տարբեր հիվանդություններով, ընդհուպ մինչև քաղցկեղ։
Իսկ գիտե՞ք՝ ինչի հարևան պետությունը ձայն չի հանում։ Որովհետև նա գիտի, որ դա մենակ ի վնաս է Հայաստանին։ Իսկ ինչը ի վնաս է Հայաստանին, դա ի ուրախություն իրենց է։
Պետք է Ամուլսարը կանգնեցնել, շահագործման ենթակա չէ։ Դա այնպիսի տեղում է գտնվում, որ կաղտոտի ամբողջ մեր մաքուր ջրերը, և Հայաստանը պիտանի չի լինի մի քանի տարի հետո բնակության համար»։
Leave a Reply