Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան

Written by

in



Քպ իշխանության դեմքը սուտն է։

 

Գովք , ցինիկ ինքնագովազդ և խաբեբայություն ամեն ինչում ։ Օրինակ է պետք՞։ Խնդրեմ

Պապուկյան անունով մեկը այսօր հայտարարում է, որ բանակային բոլոր դիրքերում զինվորները կարող են լողանալ։ Ես չեմ հավատում։ Իսկ այդ սուտը հորինողին խորհուրդ եմ տալիս տարածել այնպիսի սուտ, որը հնարավոր չլինի ստուգել։ 25 օրյա վարժական հավաքի մասնակիցները գիտեն , որ նախարարը պարզապես ստում է։

 

​Ստի կյանքը կարճ է և ամոթալի։ Դիրքերում և վարժական հավաքներում գտնվող տասնյակ հազարավոր քաղաքացիներն իրենց աչքով են տեսել և տեսնում իրականությունը: Նման հայտարարություններ անողները մոռանում են, որ առաջնագիծն ու վարժարանները ֆեյսբուքյան էջ չեն, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել։

 

​Զինվորի հաշվին PR ակցիա անողների կողմից սեփական անգործությունն ու բացթողումները լաքապատ հայտարարություններով կոծկելը ոչ այլ ինչ է, քան հարգանքի բացակայություն բանակի և զինծառայողի նկատմամբ:

 

​Փոխանակ իրական խնդիրները լուծելու և կենցաղը բարելավելու, իշխանությունը զբաղված է ինքնագովազդով՝ մտածելով, թե հանրությունը չի տարբերում իրականությունը կաբինետային հեքիաթներից։

Իսկ բանակում շարունակվող կորուստները շարունակվում են և արդեն ակնհայտ է, որ բանակում հասունացել է իրական փոփոխությունների պահանջը։


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *