Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան

Written by

in





ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Շնորհավո՛ր տոնդ, Էրեբունի-Երևան։ Բազմադարյա մեր քաղաքն այսօր տոնում է իր ծննդյան օրը՝ դարերի խորքից եկող պատմությամբ, անկրկնելի գեղեցկությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ։
Երևանը մեր հիշողությունն է, մեր ինքնությունն ու մեր հպարտությունը։ Եվ քաղաքի հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ միայն տոնակատարություններով, այլև ամենօրյա հոգատարությամբ ու գործերով։
Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների՝ քաղաքաշինական խնդիրներից մինչև օդի աղտոտվածություն։ Մտահոգիչ են նաև խցանումներն ու երթևեկության գերծանրաբեռնվածությունը, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվում։
Ես լիահույս եմ, որ Թամանյանի ճարտարապետական շնչով երբեմնի այգի-քաղաքը կվերագտնի իր դիմագիծը, կազատվի տարիների ընթացքում կուտակված խնդիրներից և կրկին կդառնա հարմարավետ ու կանաչ քաղաք՝ իր բնակիչների համար»:




դիտվել է 204 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *