«Ռուսական դիզելային վառելիքի» ծավալը էական չէ, սակայն պատժամիջոցների մեղմացումն ինքնին հակասական ազդանշան է Մոսկվային ու միջազգային հանրությանը, փոխանցել է LETA-ն՝ հղում անելով Լատվիայի ԱԳՆ-ին։ Գերատեսչության խոսքով՝ Լատվիայի և ԵՄ դիրքորոշումը անփոփոխ է՝ Ուկրաինայի աջակցություն և Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացում։
ԱԳՆ-ն նշում է, որ պատժամիջոցները սահմանափակում են Ռուսաստանի կարողությունները, իսկ հոկտեմբերի 12-ին ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն լրացուցիչ սահմանափակումներ։ Ռիգան կոչ է արել Վաշինգտոնին խստացնել ճնշումը և ողջունել է ռուսական վճարային հարթակների դեմ ամերիկյան սահմանափակումները։
Leave a Reply