Մահացած զինծառայողը Ռանչպար գյուղից էր, 3 ամսից պետք է զորացրվեր

Written by

in

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այդ մասին News.am–ին հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:

Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքերում։

«Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,- ասել է գյուղապետը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *