ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակի կապակցությամբ։
«Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք պահպանել իր անկրկնելի կոլորիտը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն ու առաջադեմ ձեռքբերումները, իսկ երևանցիներին մաղթում ենք ամենայն բարիք և բարգավաճում»,- ասված է շնորհավորական ուղերձում:
Այսօր Երևանը նշում է իր հիմնադրման 2808–ամյակը: Մայրաքաղաքի տոնն ավանդաբար նշվում է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, պուրակներում և հրապարակներում այսօր և վաղը կազմակերպվելու են մշակութային միջոցառումներ, բացօթյա համերգներ։
Leave a Reply