Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը

Written by

in

Հուլիսի 16-ին՝ ժամը 21․10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Աուդի» մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումն արձանագրելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի պարեկներին են մոտեցել նրա երկու ընկերները։ Նրանք խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին, դրսևորել անհարգալից վերաբերմունք, հնչեցրել վիրավորական արտահայտություններ՝ միաժամանակ խաթարելով բնականոն երթևեկությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳն ոստիկանությունից:

 

«Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա, 41-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։

 

Դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում տարածված դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրութան մեջ։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *