Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում TRIPP-ի շրջանակներում քննարկել են էլեկտրահաղորդման

Written by

in

Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում 2026 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին։

Armenpress

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *