«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել

Written by

in

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ » դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը կնքել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացումը խթանելու նպատակով։
Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են համատեղ կազմակերպել տարբեր ձևաչափերի մարզական միջոցառումներ՝ մրցաշարեր, առաջնություններ, հանրային ակցիաներ և կրթական ծրագրեր։ Նախատեսվում է նաև իրականացնել սպորտային սեմինարներ, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված տեղեկատվական և սոցիալական նախաձեռնություններ։
Հիմնադրամի նպատակները և «ՆԱՎ» մարզակրթական կենտրոնը
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը նշել է, որ հիմնադրամի առաքելությունն է նպաստել Հայաստանի մարզերում սպորտի զարգացմանը և խթանել սպորտով զբաղվելու կարևորությունը։
«Հիմնադրամն արդեն մեկ տարեկան է, իր գործունեությունը սկսել է 2025 թվականի ապրիլի 4-ից։ Մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնք նպաստում են սպորտի զարգացմանը։ Ամենամեծ ծրագրերից մեկն Արթիկի շրջանի Փանիկ գյուղում կառուցվող «ՆԱՎ» մարզակրթական կենտրոնն է»,- ասել է Ավդալյանը։
Նրա խոսքով՝ «ՆԱՎ»-ը բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոն է, որտեղ երեխաները, սպորտով զբաղվելուց բացի, հնարավորություն կունենան ստանալու նաև համապարփակ կրթություն։
«Հնարավորություն ենք տալիս պարասպորտով զբաղվող երեխաներին մասնակցել մրցաշարերի՝ աջակցելով նրանց կրթաթոշակներով։ Մեր ծրագրերից մեկն էլ ծանրամարտի մրցաշարերի կազմակերպումն է»,- նշել է նա։Ավդալյանը տեղեկացրել է, որ այս տարվա դեկտեմբերի 6-ին առաջին անգամ կանցկացվի «Avdalyan Legacy Cup» միջազգային մրցաշարը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ։
Հիմնադրամի հիմնադիր տնօրենը նշել է նաև, որ նախատեսվում է մարզադպրոցներ կառուցել՝ հիմնականում սահմանամերձ գյուղերում, որտեղ, նրա խոսքով, կա մեծ ռեսուրս և ներուժ, սակայն երեխաները չունեն սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմաններ։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան զբաղվելու սպորտով։ Այդ համայնքներում նախատեսվում է նաև կառուցել ծանրամարտի մարզադահլիճներ»,- ասել է Ավդալյանը։

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի հետ համագործակցության մասին
Անդրադառնալով «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի հետ համագործակցությանը՝ Ավդալյանը կարևորել է «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի նման կայացած ընկերությունների ներգրավվածությունը սպորտի զարգացման գործում։
«Շատ կարևոր և սպասված օր էր այսօր։Շատ ուրախ եմ և շատ եմ կարևորում այսպիսի կայացած և հզոր ընկերությունների ներգրավվածությունը հիմնադրամում և ընդհանրապես՝ սպորտի զարգացման մեջ։ Սպորտը համարվում է թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական մեծ նշանակություն ունեցող ոլորտ երկրի համար։Շատ կարևոր է, որ գործարար աշխարհն իր մասնակցությունն ունենա այս ոլորտի զարգացմանը։
Գաղտնիք չէ, որ ֆիզիկապես ուժեղ ազգ ենք, սպորտային ազգ։ Շատ մարզիկներ կարողացել են Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնել աշխարհին, և դա մեր ամենաուժեղ կողմերից մեկն է։Սպորտը համարվում է «փափուկ ուժ» և շատ կարևոր ոլորտ է երկրի համապարփակ զարգացման համար։
Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի և մեր հիմնադրամի համագործակցության համար։ Ուրախ եմ, որ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կարևորում է սպորտը և ցանկանում է իր ներդրումն ունենալ սպորտի զարգացման գործում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ին՝ համատեղ ծրագիր սկսելու համար»,- ասել է Նազիկ Ավդալյանը։
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի աջակցությունը՝ մարզերում սպորտի զարգացմանը
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանն իր հերթին նշել է, որ հուշագրի շրջանակում կողմերը նախանշել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ տարբեր մրցաշարերի անցկացում, մարզիկներին աջակցություն, վերապատրաստումներ, սեմինարների և կրթական ծրագրերի իրականացում։
«Մեր գործընկերների միջոցով տեղեկացանք «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ի ստեղծման և գործունեության մասին։ Հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, մտքերի փոխանակում տեղի ունեցավ, և որոշեցինք սկսել համագործակցությունը հիմնադրամի հետ, որովհետև «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը շատ է կարևորում մարզական, մշակութային և սոցիալական ծրագրերի զարգացումը մեր հասարակությունում։ Այդպիսով որոշեցինք մեր աջակցությունը ցուցաբերել այս հրաշալի նախաձեռնությանը։ Ուղղություններն արդեն մատնանշված են, ուրվագծված, և այդ ուղղությամբ էլ կսկսենք համագործակցել»,- ասել է Մացակյանը։
Նրա խոսքով՝ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի ֆինանսական աջակցությամբ։ Ընկերությունը պատրաստ է մարզական ծրագրերում կիրառել նաև դեղագործության ոլորտում իր 30-ամյա փորձը՝ մասնավորապես մարզիկների վերականգնման գործընթացում։
«Կարող ենք մեր փորձը կիրառել տարբեր նախագծերում, օրինակ՝ մարզիկների պատշաճ վերականգնման հարցում՝ ճիշտ սննդակարգի, ճիշտ սննդային հավելումների և համապատասխան աջակցության միջոցով։ Շատ կարևոր է, որ մարզիկները շուտ վերականգնվեն, քիչ վնասվածքներ ստանան, և նրանց մարզական կարիերան ավելի երկար լինի։
Մարզիկներն այժմ ավելի երկար մարզական կարիերա ունեն։ Դա թե՛ ճիշտ մարզումային գործընթացի, թե՛ ճիշտ սննդակարգի, ինչպես նաև ճիշտ բժշկական և դեղագիտական աջակցության շնորհիվ է»,- նշել է Մացակյանը։
Սպորտը՝ սոցիալական վերելակ
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ընկերության գլխավոր տնօրենն անդրադարձել է նաև մարզերում առկա պայմաններին և սպորտային ներուժի իրացման անհրաժեշտությանը։
«Սպորտը սոցիալական վերելակ է։ Մարզերում իրավիճակը, կարելի է ասել, սաղմնային է, չկան համապատասխան պայմաններ, և շատ երեխաներ չունեն հնարավորություն իրենց դրսևորելու։ Ստացվում է, որ մենք մեր ունեցած պոտենցիալի երկու երրորդը չենք օգտագործում։ Եթե պայմաններ ստեղծվեն, վստահ եմ՝ մեծ հաջողություններ կունենանք սպորտի ոլորտում»,- ասել է Միքայել Մացակյանը։
Պարոն Մացակյանը նաև նշել է, որ համագործակցությանը կողմերը երկարաժամկետ տեսանկյունից են մոտենում՝ նպատակ ունենալով առաջիկայում իրականացնել նախանշված մարզական, կրթական և առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *