Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել

Written by

in





Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ և պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Անիի ամուսինը։

Նրա խոսքով՝ Անիի առողջական վիճակը դեռևս պահանջում է բժշկական հսկողություն։ Վիրավորումը եղել է ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։

«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,- նշել է նրա ամուսինը։

Ընտանիքից հայտնել են, որ առաջիկա հնարավոր վիրահատությունների մասին այս պահին դեռ վաղ է խոսել։ Անիի ամուսինը նաև նշել է, որ այս փուլում ընտանիքը չի ցանկանում կրկին անդրադառնալ դեպքի մանրամասներին։

Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում։ Ըստ հաղորդումների՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։

Անի Ավետիսյանը կարողացել էր դանակով հարվածներ հասցնել Մուսաևին։ Դեպքի հետևանքով վնասվածք էր ստացել նաև նրա 15-ամյա որդին, որը տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։

Անի Ավետիսյանը ներկայում բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։




դիտվել է 87 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *