Պաբլո Գարսիա․ «Նոայի» մարզաբազան կարող է մրցել աշխարհի գրեթե ցանկացած ակումբի հետ

Written by

in

«Նոայի» գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիան միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով Հայաստանում անցկացրած իր առաջին ամիսը։ Ո

ւրուգվայցի մասնագետը խոսել է «Նոան» գլխավորելու որոշման, թիմում աշխատանքի առաջին շրջանի, հանդիպած դժվարությունների և այն ֆուտբոլային գաղափարների մասին, որոնք ցանկանում է ներդնել թիմում։ Գարսիան անդրադարձել է նաև ակումբի ենթակառուցվածքներին՝ բարձր գնահատելով «Նոայի» մարզաբազայում ստեղծված պայմանները։ «Կարծում եմ՝ միայն ամենամեծ ակումբները, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», կարող են ավելի բարձր մակարդակի մարզաբազա ունենալ։ Այստեղ եղածը կարող է մրցել Իսպանիայի կամ ցանկացած այլ երկրի գրեթե ցանկացած ակումբի հետ»,- նշել է «Նոայի» գլխավոր մարզիչը։

Հարցազրույցի ընթացքում Գարսիան խոսել է նաև երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման և նրանց հիմնական թիմում հնարավորություն տալու կարևորության մասին։ Մարզիչը ներկայացրել է իր պատկերացումները թիմի խաղաոճի վերաբերյալ և նշել, թե ինչ է պատրաստ տալ ակումբին իր աշխատանքի ընթացքում։ Պաբլո Գարսիան նաև դիմել է «Նոայի» երկրպագուներին՝ կոչ անելով ավելի հաճախ ներկա գտնվել թիմի հանդիպումներին և աջակցել ֆուտբոլիստներին մարզադաշտից։

Ամբողջական հարցազրույցը դիտեք այս հղումով՝

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *